National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.09.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է նիստ, որի օրակարգում ընդգրկված առաջին երեք օրինագծերը վերաբերել են ՀՀ-ում ուսանողների եւ երիտասարդության օր սահմանելուն: Դրանցից առաջինը ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Միքայել Մելքումյանի, Տիգրան Ուրիխանյանի, Վահան Բաբայանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին»ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:

Հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը նշել է, որ Հայաստանում եւս ուսանողության օրը նշվում է նոյեմբերի 17-ին, քանի որ դա ներառված է ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում:

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի հեղինակած օրինագծի հիմական զեկուցող Հեղինե Բիշարյանն առաջարկել է, որ մայիսի 7-ը Հայաստանում նշվի որպես Երիտասարդության տոն: Նրա խոսքով՝ մայիսը համարվում է հայ ժողովրդի հաղթանակների ամիս, հետեւաբար հաղթական տոներից առաջ` մայիսի 7-ին, պետք է նշվի Երիտասարդության տոնը:

ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ ուսանողների եւ երիտասարդների օրը մայիսի 16-ին նշելու օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրն է:

Կառավարության ներկայացրած օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով դրական եզրակացություն ստացած օրինագիծը ԱԺ քառօրյա նիստի ընթացքում կներկայացվի համահեղինակությամբ:

ՀՀ կառավարության հեղինակած «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշել է, որ նախագծով կարգավորվում են թանգարանների ստեղծման, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, հաշվառման եւ պահպանության հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունման դեպքում եւ դրա կիրառման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Հարցն առավել հանգամանալի քննարկելու համար հոկտեմբերի 23-ին կկազմակերպվեն խորհրդարանական արտագնա լսումներ:

Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը ներկայացրել է խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Ըստ նրա՝ հիմնական նպատակ է եղել ապահովել հանրության քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի անաչառ, հավաստի, օպերատիվ, համակողմանի, ամբողջական եւ սպառիչ լուսաբանումը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am